«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Հերթական պարտադրված թուրքական օրակարգին Նիկոլը գլխիկոր համաձայնություն է տվել

Հերթական պարտադրված թուրքական օրակարգին Նիկոլը գլխիկոր համաձայնություն է տվել
07.08.2025 | 16:03

Ըստ էության, կարող ենք փաստել, որ վաղվա վաշինգտոնյան ֆարսի առանցքային «քավորը» Էրդողանն է, ով նախաձեռնել է այդ հանդիպումը՝ բացառապես Թրամփ քեռուն հաճոյանալու նպատակով։

Ասեմ ավելին․ եթե ուշադիր հետևել եք սպասվող հանդիպման մասին տեղեկատվական «արտահոսքի» պատմությանը, ապա այն նախ տարածվեց թուրքական մամուլով, որտեղ նշվում էր, թե՝ «ըստ տեղեկությունների, օգոստոսի 8-ին սպասվում է հանդիպում»։ Այնուհետև ադրբեջանական կողմը հաստատեց լուրը, և միայն նախօրեին, երբ արդեն ակնհայտ էր, որ հանդիպումը կայանալու է, Նիկոլի կառավարությունն արձանագրեց այդ փաստը։

Այսինքն՝ փաստացի ստացվում է, որ հերթական պարտադրված թուրքական օրակարգին Նիկոլը գլխիկոր համաձայնություն է տվել ու լռել՝ ոչ մի քաղաքական դիրքորոշում չարտահայտելով։

Մյուս կարևոր ու ոչ պակաս առանցքային պահն այն է, որ նիկոլենք, լավ հասկանալով, որ հանրության ուշադրությունն ամբողջությամբ բևեռացված է սպասվող հանդիպմանը, կրկին իրենց բնորոշ էժան մանիպուլյացիայով փորձեցին կիրառել ուշադրություն շեղող «տրյուկ»։ Եվ պատահական չէր, որ Նիկոլի կողակիցը նախորդ օրը լուսանկար հրապարակեց ու գրառում կատարեց, թե՝ «պատրաստվում է կարդալ Էրդողանի գիրքը»։

Շատ ուշադիր կարդացեք, թուղթ ու գրիչ վերցրեք ու մանրամասն ուսումնասիրեք, թե ինչպես է իր պետությունը սիրում ձեր իրական տերը։ Եվ, գուցե այդպես կհասկանաք, թե ինչ չի կարելի անել պետության հետ, որը դուք դավադրաբար քանդում եք արդեն յոթ տարի շարունակ։

Որպես «դեսերտ» էլ՝ խորհուրդ կտայի կարդալ «Ներոն․ արյունարբու բանաստեղծը» գիրքը, թերևս այնտեղ ձեզ հետաքրքրող տողեր գտնեք ու նոր պատուհասություն սովորեք:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ